«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 4-ին Իտալիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել՝ պատգամավոր չի ընտրվել ԵԽԽՎ նախագահ Միքելե Նիկոլետտին, ով ներկայացնում էր Սոցիալիստների խումբը:

ԵԽԽՎ կանոնադրությամբ՝ նա կարող է 6 ամիս պահպանել նախագահի մանդատը, բայց իր ցանկությամբ կարող է նաև հրաժարական ներկայացնել, և այդ դեպքում ապրիլյան նստաշրջանում կընտրվի նոր նախագահ: Պատգամավոր չի ընտրվել նաև Հայաստանի հարցով համազեկուցող Ջուզեպե Գալատին՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունից, և նրա փոխարեն ևս կընտրվի նոր համազեկուցող»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել