1952 թ. հնէաբաններն արեցին իրենց մեծագույն հայտնագործություններից մեկը. հնագույն քաղաք Երիհոնում կատարված պեղումների ընթացքում հայտնաբերեցին 8,5 մ բարձրություն ունեցող աշտարակ: Աշտարակը կառուցել են նեոլիթյան ժամանակաշրջանում՝ շուրջ 11,000 տարի առաջ: Այն զարմանալիորեն տարբերվում է այդ ժամանակաշրջանի բոլոր այլ կառույցներից:

Երիհոնի աշտարակի կառուցման նպատակը մինչ օրս անհայտ է, այդ պատճառով էլ դրա վերաբերյալ մի շարք վարկածներ են առաջ քաշում: Վարկածներից մեկի համաձայն՝ աշտարակն ու դրա պատերը կառուցվել են որպես գյուղի պաշտպանության համար նախատեսված ամրություններ: Այլ գիտնականներ կարծում են, որ ջրհեղեղների ժամանակ աշտարակը ծառայել է որպես «ցանկապատ», որը կասեցնում էր հոսող ջրի հոսքը: Գոյություն ունի ևս մեկ հիպոթեզ, ըստ որի այն գյուղի հարստության խորհրդանիշն է եղել: Այս տեսություններից ոչ մեկը չի հաստատվել, այդ պատճառով էլ շարունակվում են այլ վարկածներ ի հայտ գալ:

Թել Ավիվի համալսարանի գիտնականներ Ռոյ Լիրանն ու Ռան Բարկայը նշում են, որ Երիհոնի աշտարակը իր մասշտաբներով առաջինն է եղել, որը կառուցվել է մինչև որսորդությունից ու հավաքչությունից հողագործության անցնելը: Ըստ Լիրանի և Բարկայի՝՝ կառուցման համար անհրաժեշտ է եղել տասը տարի, և այն խորհրդանշում է կա՛մ իշխանության համար պայքարի սկիզբը, կա՛մ այն, որ որևէ մարդ կամ մարդկանց խումբ օգտվում էին Երիհոնի բնակիչների պրիմիտիվ վախից և ստիպել էին կառուցել այն:

Թել-Երիհոնը գտնվում է Մեռյալ ծովից ոչ հեռու և համարվում է հնագույն բնակավայրերից մեկը: աստիճաններով աշատարկը շրջապատված էր 4-մետրանոց պատերով, որոնք շրջափակում էին ողջ քաղաքը: Հենց դրանց առկայության շնորհիվ էլ Երիհոնը համարվում է առաջին քաղաքներից մեկն աշխարհում, սակայն բնույթով այն ընդամենը որսորդների գյուղ էր: Այդ ժամանակաշրջանում սկսել էր հիերարխիան զարգանալ, և Լիրանն ու Բարկայը կարծում են, որ աշտարակը ծառայել է հասարակության կյանքին ակտիվ մանսակցության նպատակներով: Սակայն ինչու՞ էին աշտարակը կառուցել ոչ թե կենտրոնում, այլ գյուղի ծայրամասում:

Սա հասկանալու համար գիտնականները վերակոնստրուկտավորել են ամառային արևադարձի օրը արի տեղաշարժը: Եթե հավատանք այդ վերակոնստրուկտավորմանը, ապա տարվա ամենաերկար օրվա մայրամուտին Կարանտալ լեռան ստվերը, որը գտնվում էր գյուղի արևմուտքում, սկզբում ընկնում էր աշտարակի վրա, այնուհետև ծածկում ողջ գյուղը: Ելնելով դրանից՝ ուսումնասիրողները կարծում են, որ աշտարակը կապող օղակ էր հանդիսանում երկրային տարրերի՝ բլուրների, և երկնային տարրի՝ Արեգակի միջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել