Ամերիկյան Հանթսվիլ քաղաքի բնակիչը ցանկացել է սպանել ուտիճին, բայց արդյունքում բազմաբնակարան շենքում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է AL.com-ը:

Տեսախցիկով արված կադրերում երևում է, թե ինչպես է Քրիստոֆեր Ջոզեֆ Ռեյդին շքամուտքում կրակայրիչով վառում հայտարարությունների տախտակը: Փրկարարները արագ հանգցրել են կրակը, ինչի շնորհիվ չի վնասվել գույքը, և չեն եղել մարդկային զոհեր:

Իրավապահները տեսանյութը դիտելուց հետո արագ կարողացել են պարզել հրդեհի հեղինակի ինքնությունը: Հայտնվելով ոստիկանական տեղամասում՝ 55-ամյա ամերիկացին չի փորձել հերքել իր մեղքը: Որպես արդարացում՝ նա նկատել է, որ ամեն ինչում ուտիճն է մեղավոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել