Tert.am-ը գրում է.

Սիրիայում կանանց, տղամարդկանց և երեխաների նկատմամբ բռնաբարություններ և սեռական այլ տեսակի բռնություններ են զանգվածայնորեն իրականացվել հակամարտության երկու կողմերի կողմից, մի շարք դեպքերում դրանք գնահատվում են որպես մարդկության դեմ հանցագործություններ: Այդ մասին ասված է Սիրիայում հակամարտության ընթացքում սեռական բռնությանը նվիրված Անկախ հանձնաժողովի հետաքննության առաջին զեկույցում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Զեկույցը ներկայացվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանի շրջանակում: Փաստաթուղթն ընդգրկում է 2011 թվականի մարտից մինչև 2017 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածը և հիմնվում է ողջ մնացածների, բռնության զոհերի, վկաների, բժիշկների և իրավաբանների հետ 454 հարցազրույցների վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել