Tert.am-ը գրում է.

Թուրքական ԶՈւ-ն առաջին անգամ հարվածել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG)՝ Եփրատի արևելյան ափին գտնվող դիրքերին, որտեղ ծառայություն են իրականացնում նաև ամերիկացի զինվորներ, այս մասին գրում է diken.com.tr կայքը:

Թուրքիայի ԶՈւ-ի Գլխավոր շտաբից հայտնել են գնդակոծության հետևանքով 8 քուրդ զինյալի մահվան մասին: Քրդական կողմը դեռևս որևէ կերպ չի արձագանքել այս հայտարարություններին:

Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ն քրդական դիրքերը գնդակոծել է Մարդինի և Նուսայբինի նահանգներից:

Նշվում է, որ գնդակոծության է ենթարկել քրդաբնակ Ռոժավա շրջանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել