Մարդկանց մեծամասնության կարծիքով երեխաներն ի զորու չեն անելու այնպիսի բաներ, որոնք կարող են փոխել աշխարհն ու այն դարձնել ավելի լավը։ Իրականում ամենևին էլ այդպես չէ, ինչի կենդանի ապացույցներից մեկն էլ այս տղան է։

Քենն ընդամենը 8 տարեկան էր, երբ իր հայրը նկատեց, որ իր որդին ամեն օր մի քանի ժամով դուրս է գալիս տանից, գնում որևէ տեղ, հետո վերադառնում տուն։ Փոքրիկն ասում էր՝ իբր զբոսանքի է գնում, սակայն հայրը նկատել էր, որ մի բան այն չէ։ Չնայած նա վստահում էր իր որդուն, այնուամենայնիվ, վերջապես որոշեց մի օր հետևել նրան, ինչի արդյունքում բացահայտեց ամենաանսպասելին։

His heart melted

Իրենց շանը զբոսանքի տանելիս Քենը դրսում բազմաթիվ անտուն շների էր տեսել, որոնք ամբողջ օրը սոված թափառում էին, ու որոշել էր նրանց կերակրել։ Երբ հայրը հետևեց որդուն, տեսավ, որ նա մոտենում է բոլոր թափառական շներին ու սնունդ տալիս նրանց։

People

«Երբ որդուս տեսա շներին կերակրելիս, միանգամից նկարեցի այդ պահերը։ Հուզիչ տեսարան էր․ նա ընդամենը 8 տարեկան է, բայց այնքան բարի ու մեծահոգի է։ Մարդիկ, ովքեր ևս ականատես էին եղել, գումար են նվիրաբերել, որպեսզի թափառական շներն ավելի լավ ուտելիք ստանան։ Նախկինում շները շատ նիհար էին, իսկ հիմա բավականին լավ տեսք ունեն»,- պատմել է հայրը։

Ken

Սակայն Քենը երազում էր շների համար հատուկ կացարան կառուցել։ Որքան էլ անսպասելի լինի, բարի մարդկանց նվիրաբերումների շնորհիվ վերջերս ավարտին հասցվեցին թափառական շների կացարանի կառուցման աշխատանքները։ Քենի, իր հոր ու շատ այլ մարդկանց շնորհիվ այժմ տարածքի սոված ու անտուն շներն ապրում են հատուկ կացարանում և էլ երբեք սոված չեն մնում։

Ken rais

The an

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել