Aysor.am-ը գրում է.

Վերջերս Հայաստանի ամբողջ տարածքում շրջանառության մեջ դրված շարժական արագաչափերից արդեն կան տուժածներ։ «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունը շարժական արագաչափի կողմից արձանագրված առաջին նման խախտումն է ստացել վարորդներից մեկից և արդեն իսկ դիմել է Վարչական դատարան՝ բողոքարկելու։

Շարժական արագաչափն «իր զոհին» ֆիքսել է Գորիս-Մեղրի մայրուղու 26-րդ կմ-ի վրա, Արտաշատի մոտ։ Վարորդը, ըստ խախտման մասին վարչական ակտի, թույլատրելի 100 կմ/ժ արագության փոխարեն մեքենան վարել է 125 կմ/ժ արագությամբ, ինչը ենթադրում է տուգանք 22.500 դրամով։



«Վարորդի ընկեր» ՀԿ-ի փոխնախագահ Դավիթ Պեդանյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս խախտման հետքերով բացի վարչական դատարան բողոքարկելը, դիմելու են նաև Ճանապարհային ոստիկանություն՝ պահանջելու շարժական արագաչափը գործարկելու մասին բոլոր փաստաթղթերը, լիցենզիաները։

«Պահանջելու ենք ճշգրտության բոլոր փաստաթղթերը՝ պարզելու՝ որքանով է սարքը ճշգրիտ ֆիքսում արագությունը», - նշեց Պեդանյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել