Այսօր՝ մարտի 14-ին, մահացել է հանճարեղ ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը։ Այս լուրը հաղորդել են մի շարք հեղինակավոր պարբերականներ՝ նշելով, որ 76-ամյա ֆիզիկոսի մահվանից հետո ամբողջ աշխարհի մարդկանց միջին IQ-ն զգալիորեն նվազել է։

Չնայած նրան, որ վերջին 22 տարիների ընթացքում Սթիվենը տառապում էր ամիթրոֆիկ սկլերոզով, պարալիզացված էր և կարողանում էր խոսել միայն խոսքի սինթեզատորի միջոցով, նա մեր ժամանակաշրջանի ամենապայծառ գիտնականներից մեկն էր, որ ակտիվ կյանք էր վարում, հսկայական օգուտ էր տալիս գիտության զարգացմանը, մասնակցում էր կոնֆերանսների և նույնիսկ ինքն իրեն էր մարմնավորում «Մեծ պայթյունի թեորիա» սերիալում։

BlogNews-ն առաջարկում է հիշել հանճարեղ ֆիզիկոսի մի քանի հանելուկներ, որոնք ստիպում են մարդկանց երկար մտածել, չնայած որ չափազանց պարզ են։

1. Բակտերիաներ

Կոլբայի մեջ 1 բակտերիա են դրել, որը լցրել է դրա տարածությունը 60 վայրկյանում։ Հաշվի առնելով այն, որ բակտերիան բաժանվում է վայրկյանում 1 անգամ, ինչքա՞ն ժամանակ կպահանջվի, որ կոլբան լցվի բակտերիաներով, եթե սկզբում 2 բակտերիա տեղադրեն կոլբայում։

2. Մատիտ

Բոլորն էլ տեսել են 6-անիստ մատիտ և շատ հաճախ օգտագործել են այն։ Սակայն իրականում քանի՞ նիստ ունի այն։

3. Կեղծ մետաղադրամ

9 միանման մետաղադրամներից մեկը կեղծ է և փոքր-ինչ թեթև է, քան մնացածը։ Ինչպե՞ս գտնել կեղծ մետաղադրամը՝ օգտագործելով նժարավոր կշեռք և անելով ընդամենը 2 կշռում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել