Tert.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղարության ղեկավարության փոփոխությունը չի ազդի ԿԺԴՀ-ի թեմայի շուրջ Սեուլի և Վաշինգտոնի համագործակցության վրա: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Հրվ. Կորեայի արտգործնախարար Կան Գյոն Հվան լրագրողների հետ հանդիպմանը, հայտնում է ТАСС-ը:


«Մինչ այժմ Հարավային Կորեան և ԱՄՆ-ն սերտ համագործակցություն են ունեցել, որը կպահպանվի նաև արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի փոփոխությունից հետո»,- նշել է ԱԳՆ ղեկավարը:


Հարավային Կորեայի արտգործնախարարը նաև հայտնել է, որ կայցելի Միացյալ Նահանգներ նախատեսված ժամկետներում՝ մարտի 15-17-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել