Tert.am-ը գրում է.

Երեկ կեսգիշերին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում երիտասարդներ են դանակահարվել:

Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից հաստատեցին տեղեկությունը՝ հայտնելով, որ «Նաիրի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ երկու քաղաքացի կտրած–ծակած վերք ախտորոշմամբ տեղափոխվել են բժշկական կենտրոն:

«Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու համար, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն»,- հայտնեցին ոստիկանությունից:

«Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Անատոլի Գնունին ասաց, որ այս գիշեր բժշկական կենտրոն է ընդունվել երկու երիտասարդ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել