Պառլամենտական պատվիրակության այցը ԱՄՆ շատ էֆեկտիվ եմ գնահատում:

Մի քանի օր շարունակ ինձ հարցնում են պառլամենտական պատվիրակության՝ ԱՄՆ այցի մասին՝ տալով խայտաբղետ գնահատականներ։
Նախ՝ այցն առանձնահատուկ էր նրանով, որ պատվիրակության կազմում ներկայացված էին խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչները։ Միաժամանակ ներգրավված էին փոխխոսնակը (հայ-ամերիկյան բարեկամական խմբի ղեկավարը), արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։ Կարևոր էր ՀՅԴ ներգրավվածությունը, քանի որ կուսակցությունը Վաշինգտոնում ազդեցություն ունի։ Օրակարգը հարուստ էր։ Վերջին անգամ սենց հարուստ օրակարգով 90-ականներին էր այց եղել։ Փաստը մնում է փաստ, որ Թրամփի վարչակազմի օրոք ամենաբարձրաստիճան այցն է Հայաստանից ԱՄՆ։ 
Եվս մեկ կարևոր մի բան․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն այցի կազմակերպմանը չի խանգարել։ Օժանդակել է։ Այնպես որ, շրջանառության մեջ դրված այդ թեզն իրականության հետ կապ չունի։ Իսկ հանդիպումները (օրենսդիր, գործադիր, ԱԱԽ, ուղեղային կենտրոններ, համայնք) նույնպես չափազանց օգտակար էին։ Նենց որ, ապրեն և՛ մեր դեսպանը ԱՄՆ-ում, և՛ ԱՄՆ դեսպանը մեզ մոտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել