Tert.am-ը գրում է.

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը քիչ հավանական է համարում, որ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները ու մեկնարկած մեծածավալ զորավարժությունները հավանական ֆոն են ստեղծում լայնամասշտաբ պատերազմ սկսելու համար:

Այսօր հրավիրված ասուլիսին քաղտեխնոլոգը նշեց, թե ի տարբերություն լայնամասշտաբ պատերազմի՝ միշտ էլ հավանական է կարճաժամկետ՝ քառօրյա, հնգօրյա, թե վեցօրյա պատերազմական գործողությունները:

«Պարբերաբար հնարավոր է, որ բավական կարճաժամկետ գործողություններ լինեն, բայց չեմ կարծում, որ ստեղծված ֆոնը լայնամասշտաբ պատերազմի կարող է հանգեցնել, այսինքն՝ փոքր պրովոկացիաներ, փոքրիկ գործողություններ կարող են լինել, այդ թվում` նախընտրական շրջանում»,-ասաց նա:

Վիգեն Հակոբյանի կարծիքով` Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմի չի կարող գնալ առանց ուժային կենտրոնների, մասնավորապես Ռուսաստանի հետ համաձայնեցնելու, բայց կարճաժամկետ հարձակումների համար հնարավոր է նաև առանց համաձայնեցման գործել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել