«Հայաստանի գերատեսչությունները հուշանվերների գնումների հարցում մե­կը մյուսի հետ մրցավազքի են դուրս եկել: «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է գերատես­չությունների կողմից գնված թանկար­ժեք հուշանվերներին՝ թե՛ նկարի, թե՛ կոնյակի տեսքով: Ինչպես հայտնի է՝ հուշանվերների գնումների մեջ ամենափորձառու գերատեսչություններից է ար­տաքին գործերի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը: Բայց պարզվում է՝ նրանցից հետ չի մնում նաև կառավարությունը:
 
Այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կառավարության աշխատակազմը գնել է մեկ հատ նկար՝ 728 հազար դրամով: Մասնավորապես՝ գնվել է Արթուր Շարաֆյանի հեղինա­կած նկարներից՝ «Անտառային տրա­մադրություն»-ը, թե ում են նվիրելու այս նկարը, պարզ չէ»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել