Առողջապահության նախարարության հերթական փուչիկը նոր ու զավեշտալի փուլ է մտնում։ Նախարարը նոր է հիշել, որ պիտի համապատասխան հանձնաժողովն այցելի մարզերով, ներկայացնի, քննարկի էլեկտրոնային առողջապահության ծրագրի լավ կողմերը՝ թաքցնելով իրական նպատակներն ու հիմա էլ արդեն կոնսենսուսի մասին է խոսում։ Դեռ չհանդիպած, դեռ չլսած՝ շատ շուտով դոտացիաներ կառաջարկվեն առողջապահության ազգային օպերատորի կողմից անհասկանալի կերպով որոշված գների մասին։ Ինչ էլ այսօր փորձեն ներկայացնել առողջապահության նախարարության աշխատակից ջատագովներն ու նաև այն հանգամանքը, որ ես կողմ եմ էլեկտրոնային առողջապահության համակարգ ունենալուն, բայց անվճար, ինչպիսին պետական եկամուտների կոմիտեի կողմից սպասարկվող ծրագրերն են, մի շարք կարևոր հանգամանքներ․․․

1. 1033-Ն որոշումը, որը ներկայացնում եմ ստորև, չի կարող տարածվել ՀՀ-ում գործող բոլոր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններին ու դեղատներին, քանի որ վերաբերում է բացառապես նոր լիցենզավորվողներին, ինչպես գրված է այնտեղ։ Միևնույն ժամանակ օրենքով սահմանված կարգով ցանկացած նոր պահանջներ սահմանող և սահմանափակող իրավական ակտ հետադարձ ուժ չի էլ կարող ունենալ։

2. Հաջորդիվ լիցենզավորման պայմաններում չկա էլեկտրոնային առողջապահական համակարգին միանալու պարտադիր պայման և չի էլ կարող լինել, ուստի չի էլ կարող անդրադառնալ նոր լիցենզավորող կազմակերպություններին։

3. Անհասկանալի գնագոյացում ունի այս համակարգը, բարբաջած գներ, որոնք սոցիալական նոր բեռ են ավելացնելու վերջնական թիրախի՝ հասարակության վրա։

4. Նոր էտապ է թևակոխել մասնավոր բժշկական կազմակերպություններին զանգելու և «ահաբեկելու» գործընթացը։ Արդեն զանգահարում եմ առողջապահության նախարարության միասնական 060 80 80 03 հեռախոսահամարից և նորից նշում անօրինական պահանջի մասին, այն է՝ կզրկվեք լիցենզիայից։

5. Առողջապահական կազմակերպությունների մեծ մասը պետական ենթակայություն ունեն։ Գլոբալ առումով առողջապահության նախարարությունը և՛ լիցենզավորում է, և՛ հատկացնում պետական պատվեր այդ կազմակերպություններին, ինչով պայմանավորված է պետական սեփականություն ունեցող բժշկական կազմակերպությունների պասիվությունն այս՝ առանց բավարար իրավական հիմքի գործընթացի նկատմամբ, քանի որ շատերի դեպքում կամ նկատմամբ կգործեն տերթոդիկյան պատժամիջոցները։

6. Առողջապահության նախարարությունը սուբսիդավորում է պետական սեփականության մարզային բժշկական կազմակերպությունների կողմից համակարգի եռաստիճան ծախսերը, ինչը մի որոշ ժամանակ հետո, բնականաբար, կվերանա։ Մեկը հարցնի՝ ինչու՞, ո՞ւմ համար․․․

Պատասխանը հստակ է․ առողջապահության նախարարը կարմիր գծեր է սահմանել առողջապահության ոլորտի համար՝ հավանաբար կանգնած լինելով այս հետաքրքիր բիզնես մոդելի ակունքներում, որը պիլոտային փորձարկել է նաև Վարդանանց բժշկական կենտրոնում հետագայում հավերժ առողջապահության ոլորտից սնվելու հնարավորություն ունենալու նպատակով։


Կառավարության որոշումը՝ ստորև․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել