Թաո Պոռչոն-Լինչն ամենատարեց կինն է, ով զբաղվում է յոգայով: Նա 99 տարեկան է, սակայն շարունակում է զբաղվել պարով և յոգայով:

Կնոջ գրաֆիկը րոպեներով է կազմված: Նա շատ է ճանապարհորդում, յոգայի դասընթացներ է տալիս և պրոֆեսիոնալ պարուհի է: Իր կյանքի ընթացքում 700-ից ավել մրցանակների է արժանացել:

Պոռչո-Լինչը խաղացել է թատրոնում և նկարահանվել ֆիլմերում Էլիզաբեթ Թեյլորի հետ:

Կինը մի քանի կանոն է մշակել իր համար, որոնք օգնել են նրան պահպանել իր էներգիան, ուրախանալ ամեն մի վայրկյանով: 

Երբեք այսօրվա գործը վաղվան մի թողեք

Ամեն ինչ պետք է անել իր ժամանակին: Սա երջանիկ կյանքի գաղտնիքներից մեկն է:

 Մի՛ լսեք նրանց, ովքեր չեն հավատում ձեր ուժերին

Միշտ կենտրոնացեք ձեր գործերի վրա: Մտածեք, որ ամեն ինչ կարող եք անել:

Հավատը մի կորցրեք

Եթե հավատում եք ինչ-որ բանի, ուրեմն՝ շարունակեք հավատալ:

Ամեն առավոտ ինքս ինձ ասում եմ, որ այս օրը իմ կյանքի լավագույն օրն է

Եվ այսպես՝ մարդիկ հավաքվում են իմ շուրջ:

Միշտ պահպանում եմ հետաքրքրասիրությունը

Եթե հոգնել եք շրջակա աշխարհից, ապա դուք ընկճվում եք, և ամեն ինչ ձեզ զզվեցնում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել