«ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ն հայտնվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավո­րող հանձնաժողովի տեսադաշտում: Պարզվում է՝ նախկին պատգամավորի՝ արդեն սնանկացած և վաճառքի հան­ված ընկերությունը պետական բյուջեի նկատմամբ կուտակած պարտքեր ունի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճար­ների վճարման պարտավորությունը չի կատարել: Իսկ նախկին պատգամավորի ընկերության պարտքն այս տարվա փետրվարի 22-ի դրությամբ կազմել է 335 հազար դրամ, և հիմա ՀԾԿՀ-ն փորձում է հետ բերել այդ գումարները»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել