Panorama.am-ը գրում է.

Փետրվարյան տաք օրերի արդյունքում այսօր հանրապետությունում ծաղկած ծիրանենիներ ու նշենիներ կան: Նախորդ տարվա համեմատ գյուղատնտեսական տարին 30-35 օր առաջ է: Նորմայի համաձայն, ծառերը պետք է սկսեին ծաղկել  մոտ 20 օրից:

Կոկոներն առաջինը պայթել են ամենահարավում՝ Մեղրիում,  ապա տարածվել դեպի Արարատյան դաշտավար՝ Սուրենավան, Արմաշ, Մասիս, Էջմիածնի, Արմավիրի  տարածաշրջանների գյուղեր:  Գյուղատնտեսության նախարարությունում մտոհոգվելու առիթ այս պահին չեն տեսնում:

Panorama.am-ի   հետ զրույցում գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանն ասում է՝ ամեն օր ԱԻՆ հիդրոմետ ծառայությունից ստանում են եղանակի կանխատեսումների վերաբերյալ տեղեկանքներ:

«Ճիշտ է՝ առաջիկա 2-3 օրերին ջերմաստիճանը կնվազի, սակայն կարևորը բացասական չի լինի: Տեղումների մասով էլ անհագստանալու առիթ չկա»,-բացատրում է ոլորտի մասնագետը:
Ցրտահարության վտանգ կարող է լինել, երբ տևական ժամանակ գրանցվի -4 և դրանից ցածր ջերմաստիճան: Օդերևութաբաների կանխատեսումների համաձայն, 0-ից ցածր ջերմաստիճան կգրանցվի  լեռնային ու նախալեռնային շրջաններում միայն գիշերները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել