Ինչպե՞ս գրավել ու հիացնել մարդկանց. այս 9 հնարքը կօգնեն ձեզ ավելի հմայիչ դառնալ։

1. Կրեք արևապաշտպան ակնոց

Մենք բոլորս գիտենք, որ տեսողական կոնտակտը ծանոթության կարևոր տարրերից է, սակայն բրիտանական համալսարանի դասախոս Նոթինգեմ Թրենթը նկատել է, որ մուգ ակնոցով մարդիկ ավելի գրավիչ տեսք են ունենում։ Նա եկել է այն եզրահանգման, որ արևապաշտպան ակնոցները դեմքը սիմետրիկ են դարձնում, իսկ այդպիսի դեմքերը շատ ավելի գեղեցիկ են։ Բացի այդ, մուգ ակնոցը կերպարն առեղծվածային է դարձնում, իսկ այն կրող մարդիկ ավելի հեշտ են լեզու գտնում անծանոթ մարդկանց հետ ու իրենց վստահ են զգում։

2. Յունիսեքսը դուր է գալիս բոլորին

Շատերը վստահ են, որ կանայք սիրում են կոպիտ տղամարդկանց, իսկ տղամարդիկ՝ նուրբ արքայադստրերի։ Դա ամենևին էլ այդպես չէ։ Հետազոտությունները հաստատել են, որ մարդիկ, ովքեր իրենց իմիջը համալրում են երկու սեռերին պատկանող ատրիբուտներով, շատ ավելի գրավիչ են թվում և տաղանդավոր։

3. Ունեցեք ձեզ աջակցող խումբ

Եթե ուզում եք հիացնել մարդուն առաջին իսկ հանդիպումից, նրան մոտեցեք ձեր ընկերների հետ, ոչ թե մենակ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդկանց ավելի գրավիչ են համարում՝ տեսնելով նրանց խմբակային լուսանկարները, քան՝ միայնակ։ Գիտնականները դա կապում են այն բանի հետ, որ մեր ուղեղը խմբի որևէ անդամի մասին կարծիք ձևավորում է՝ հիմնվելով դրա մյուս անդամների տվյալների վրա։

4. Ընտրեք ինդիվիդուալ բուրմունք

Հետազոտությունները հաստատել են, որ մարդու բույրը կարևոր դեր է խաղում այն բանի մեջ, թե ինչպես մյուսները կընդունեն նրան։ Հոտառության միջոցով ուղեղը վերլուծում է քիմիական էլեմենտները՝ մեր մեջ այս կամ այն զգացումներն առաջացնելով։

5. Համեղ բան հյուրասիրեք

Սիրտ տանող ճանապարհն անցնում է ստամոքսով։ Գիտնականներն ապացուցել են, որ այս արտահայտությունը համապատասխանում է իրականությանը թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար։ Մանկուց ուտելիքը մեզ մոտ ասոցացվում է մայրական խնամքի, աջակցության ու հանգստության հետ։ Հյուրասիրելով մյուսներին՝ մենք ցույց ենք տալիս մեր հյուրընկալությունը, ուրախացնում մարդկանց, հանգստացնում դժվար ժամանակ։

6. Շուն պահեք

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շուն ունեցող մարդիկ ավելի շատ ուշադրություն են ստանում հակառակ սեռի ներկայացուցիչներից։ Օրինակ, շան հետ զբոսնող տղամարդկանց կանայք իրենց հեռախոսահամարը տվել են 3 անգամ ավելի հաճախ, քան շուն չունեցողներին։ Հետազոտողները դա բացատրում են այն հանգամանքով, որ շուն ունեցողներն ասոցացվում են հոգատար մարդու հետ, որ կարող է ամուր ու երկարատև հարաբերություններ կառուցել։

7. Ուղղեք մեջքը

Ստացված լուսանկար ունենալու համար շատ աղջիկներ մի փոքր ձգում են մեջքը, ու դա պատահական չէ. Տեխասի համալսարանի հետազոտությունները հաստատել են, որ տղամարդկանց դուր է գալիս մեջքի անկհայտ ձգությունը։

8. Մի տարվեք մարզումներով

2015 թվականից համացանցի օգտատերերը ուշադրություն են դարձրել տղամարդու կազմվածքի այն տիպի վրա, որ ստացել է «հայրիկի մարմին» (dad bod) անվանումը։ Այդ, շատ կանանց կարծիքով տղամարդու իդեալական կազմվածքը դուրս ցցված փորի ու սովորական սպորտային կազմվածքի միջև ընկած մի բան է։ Նրանք տարված չեն մարզումներով ու սպորտային սննունդով։ Աղջիկներն իրենց վստահ են զգում այս տղամարդու կողքին՝ չանհանգստանալով իրենց մանր թերություններից։

9. Ժպտացեք, երբ դա իսկապես անհրաժեշտ է

Մենք բոլորս գիտենք՝ ինչպես է ժպիտը կերպարանափոխում մարդուն։ Միայն թե հետազոտությունները մի քանի տարբերություններ են գտել նրա միջև, թե ինչպես են մարդիկ արձագանքում հակառակ սեռի էմոցիաներին։ Կանանց ուրախության էմոցիան՝ արտահայտված ժպիտով, ամենագրավիչն է տղամարդկանց համար։ Կանայք ավելի շատ գնահատել են տղամարդկանց հպարտության ու շփոթմունքի էմոցիաները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել