Մարդիկ կան, որ սարսափում են ծերանալուց։ Այդ երևույթն անգամ ունի իր անունը՝ գերասկոֆոբիա։ Մինչ ոմանք մեծ գումարներ են ծախսում, որպեսզի մաշկը չծերանա, իսկ կնճիռներն էլ վերանան, պարզվում է՝ կան մարդիկ, որոնց արտաքինը տարիներ շարունակ բացարձակապես չի փոխվում։ Սրա փաստացի ապացույցը Չինաստանի հեռուստաընկերություններից մեկի եղանակի տեսության հաղորդավարն է՝ Յանգ Դենը։

44-ամյա կինը 1996 թվականից եթերում է, և մարդիկ վերջերս նկատել են, որ վերջին 22 տարիների ընթացքում համարյա չի ծերացել, դեռ մի բան էլ երիտասարդացել է։

Ահա լուսանկարներ, որոնք ապացուցում են՝ տարիների ընթացքում նա պահպանել է իր նույն տեսքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել