Tert.am-ը գրում է.

Հանրային խորհրդի անդամ, նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը ՀՀ-ում լուրջ խնդիրներ է տեսնում, ինչը նաև քաղաքական համակարգով է պայմանավորում: Նա Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր հայաստանյան քաղաքական դաշտում ձևավորված նորմալ քաղաքական ուժ, ընդդիմություն չկա, և ինքը խնդիրների լուծումը ներքին ռեսուրսներով չի տեսնում: Սադոյանը նշեց, թե ՀՀ-ում խնդիրներն արմատախիլ անելու համար հարկավոր է լուրջ աշխատանք տանել Սփյուռքի հետ՝ համախմբելով համայն հայությանը:

«Աշխարհի հայերին համախմբելով` պայմաններ ստեղծենք, որ նրանք հայաստանաբնակներին ստիպեն դառնալ ոչ թե ենթարկվող, այլև ավելի շատ տիրություն անեն իրենց երկրին: Ազգ-կազմակերպություն ստեղծելով՝ մի իրավիճակ ունենաք, որ իշխանության տերն իսկապես դառնան հայաստանաբնակները, այլ ոչ թե իշխանության տերը դառնան, այս կամ այն արհեստական ճանապարհով, կամ ընտրությունը կեղծելով իշխանություն դարձածները»,- ասաց նա:

Արշակ Սադոյանը տեղեկացրեց նաև, որ իրենք ՀՀ 4-րդ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարել են, որ իրենք՝ Հանրային խորհուրդը, ամեն հարցում կաջակցեն Սարգսյանին, եթե նա կարողանա դառնալ համայն հայության նախագահը: Նա նկատեց, որ Սահմանադրությամբ հիմնականում նախագահի ներքին գործառույթներն են ամրագրված, իսկ արտաքին աշխարհի հետ հարաբերակցության հարցում Սահմանադրության մեջ հստակեցում չկա: Նա հույս ունի, որ այս հնարավորությունն Արմեն Սարգսյանը կօգտագործի, քանի որ Սահմանադրության մեջ գրվածը կատարելիս շատ բան կախված է նրանից, թե իրականացնող մարմինը կամ անհատն ինչպես կմեկնաբանի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել