Tert.am-ը գրում է.

Ստամբուլում վերսկսվել են պոլսահայ լրագրող, մտավորական և «Ակօս» պարբերականի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության հետ կապված դատական նիստերը:

Ինչպես փոխանցում է «Ակօս»-ը, այդ առիթով Ստամբուլի Չաղլայան արդարադատության պալատի դիմաց հավաքվել են «Հրանտի ընկերներ» նախաձեռնության անդամները՝ հանդես գալով հայտարարությամբ:

Նախաձեռնության անդամները բարձրացրել են «Հանուն Հրանտի, հանուն արդարության» գրությամբ պաստառ և հայտարարել, որ անկախ ամեն ինչից՝ մինչև վերջ հետևելու են դատավարության ընթացքին և պահանջելու են իրական մեղավորների պատիժը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել