― Ուզում եմ տենց քաղաքապետ, ով որ թափառական շներին չի սպանի:

― Իրենց Եվրոպայում հավաքում են պիտոմնիկներ, չեն սպանում, բայց փողոցում էլ չեն թողնում։

Իսկ ես չեմ ուզում Եվրոպայի նման։ Ուզում եմ, որ մեր բակում նստած լինի մեր բակի շունը ու որ ամեն անգամ տնից դուրս գալուց թռնի վրաս։ Որովհետեւ շները մեր քաղաքի մի կարեւոր մասն են ինձ համար։

― Բայց իրենք անհանգստություն են պատճառում քաղաքացիներին։

Դե հա։ Քաղաքացիներին անձրեւն էլ ա անհանգստություն պատճառում։ Տենց սիրուն հագնվել ես, մի տեղ ես ուզում գնալ, մեկ էլ՝ անձրեւ, ու վերջ։ Կամ ագռավները։ Գնում ես Օպերա, իսկ հենց Օպերայի մոտ գլխիդ 15.000 դրամանոց պրիչյոսկայի վրա ծռտում են։ Եկեք իրանց էլ սպանենք։ Ու բոլոր թռչուններին էլ սպանենք։ Ի՞նչ կա որ։

Իսկ շները ո՞ւմ են անհանգստություն պատճառում։ Հիստերիկ աղջիկներին, որ հազար մետրից ծառն են թռնում շուն տեսնելուց, էն էլ լավ ա, կվազեն, մի քիչ «սպորտով կզբաղվեն»։

Ու ընդհանրապես, թափառական շունը մարդու չի կծում, քանի որ մեծացել ա մարդկանց մեջ, ու եթե իրեն չխփես՝ չի կծի (մեկ էլ կատաղության դեպքում կկծի, բայց տենց բան շատ հազվադեպ ա պատահում, ու կատաղություն կարող ա տան շունն էլ հիվանդանա)։ Իսկ որ մարդո՞ւն խփես, չի՞ «կծի»։

Մարդկանց վրա հարձակվում` կծում են կապած շները, եթե կապը կտրում են։ Այնպես որ, զգուշացեք կապած շներից, իսկ թափառական շները քաղաքի շներն են, ու «վնասազերծել» պետք չի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել