Դերասան Կարեն Ասլանյանի Instagram-ի էջը երեկվանից ողողված է երկրպագուների հետաքրքրական հարցադրումներով: Բանն այն է, որ Կարենը լուսանկար է տեղադրել «Բացիր աչքերդ» հեռուստասերիալի դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի հետ ու մեկնաբանել բավականին խորհրդավոր կերպով՝ «Գաղտնիք»: Ի դեպ՝ նույն լուսանկարը Story բաժնում տեղադրել էր նաև Մարիամը: Երկրպագուների մի մասը ենթադրում է, որ Կարենի և Մարիամի միջև սիրավեպ կա, ոմանք էլ լուսանկարը կապում են նոր ֆիլմի հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել