Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, թե իր դուստրերը ինչ են քննարկում իր հետ, թե ինչպես երկիրն ավելի լավ դարձնել: Նա նաև պատմել է, որ միշտ չէ նրանց հանդեպ պահանջկոտ եղել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:

«Հավանաբար, կարող է լինել ոչ միշտ, սակայն պահանջկոտ լինելը չի նշանակում սիրել»,- նշել է Պուտինը Անդրեյ Կոնդրաշովի ֆիլմում:

 

Նրա խոսքով՝ ինքն իր դուստրերին հաջողություններ է մաղթում, ինչպես և իր ծնողներն էին իրեն մաղթում:

«Ես նույնն եմ մաղթում իմ աղջիկներին: Նրանք փորձում են, շատ են աշխատում: Այդ առումով ես շատ գոհ եմ, թե ինչպես են նրանք վերաբերվում աշխատանքին: Նրանք աշխատամոլ են: Նրանք շատ են սիրում իրենց երկիրը, հպարտանում են, մտածում են այն մասին, թե ինչպես և ինչն ավելի լավ դարձնել, խոսում են ինձ հետ այդ մասին»,- պատմել է Պուտինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել