Մայիսի 3-ը մամուլի ազատության միջազգային օրն է, և այդ առթիվ շնորհավորում եմ վաղ առավոտից մինչև ուշ գիշեր լուռ ու հաճախ չգնահատված, սակայն միշտ բարձր պրոֆեսիոնալիզմով իրենց գործն անող բոլոր լրագրող ընկերներիս: Մի հետաքրքիր պատմություն հիշեցի:
1895թ. նյույորքյան «World» թերթը սենսացիայի փնտրտուքներով սկսեց առաջին էջին տպագրել դեղին շապիկով երեխայի լուսանկար, որը ոչ կոռեկտ արտահայտություններ էր անում: Մրցակցությունը պահելու ձգտումով շատ շուտով նույնպիսի դեղին շապիկով երեխայի լուսանկար իր առաջին էջին սկսեց տպագրել նաև նյույորքյան մեկ այլ` «New York Journal» թերթը: Երկու թերթերի միջև վեճ սկսվեց` այդ տեսակի սենսացիայի հայտնագործման իրավունքների համար: Այդ աղմկոտ բանավեճին խառնվեց «New York Press» թերթի խմբագիր Էրվին Ուորդմենը, ով «դեղին երեխայի» շուրջ վիճող երկու թերթերն էլ անվանեց դեղին մամուլ... 
Թող ԶԼՄ-ի այն տեսակը, որտեղ աշխատում եք, ամեն գույն իր մեջ կրի, բացի դեղինից, սիրելի՛ լրագրող ընկերներ:
ՇՆՈՐՀԱՎՈՐ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել