Առողջ և հարատև հարաբերությունների հիմքում ընկած է փոխադարձ հարգանքը: Երբ մարդիկ սիրահարվում են, հաճախ շատ բաներ չեն նկատում, հատկապես՝ աղջիկները: Սակայն չի կարելի մնալ թունավոր և հարգալից վերաբերմունքից զուրկ հարաբերություններում:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 4 նշան, որ դուք հանդիպում եք շատ վտանգավոր տղայի հետ:

#1 Բռնություն և բռնկուն բնավորություն

Վտանգի ահազանգ է թե՛ ֆիզիկական բռնությունը, թե՛ բռնկուն բնավորությունը: Եթե նա զայրույթի պահերին սկսում է ավիրել շուրջբոլորը, հարվածել պատերին կամ սեղանին, ապա վստահ եղեք, որ մի օր նա ձեզ կհարվածի, իսկ մեկ անգամից հետո դա կդառնա սովորական երևույթ: Մի հանդուրժեք սա:

#2 Դավաճանություններ

Դժվար թե գտնվի մեկը, ով համաձայն լինի, որ իրեն դավաճանեն: Սա նվաստացուցիչ է: Նա, ով դավաճանել է մեկ անգամ, կանի դա և հետագայում, համոզված եղեք:

#3 Արատներ և կախվածություններ

Սա պարզապես ահավոր է: Լինել մեկի հետ, ով ունի վատ սովորություններ և կախվածություններ, չափազանց վտանգավոր է: Շատ են օրինակները, երբ սեփական կախվածությունները բավարարելու համար մարդիկ վաճառում են ամեն բան, անգամ տունը՝ իրենց ընտանիքին անօթևան թողնելով: Փախեք նրանից անհապաղ:

#4 Խանդ և սեփականատիրական վերաբերմունք

Դուք իր չեք, ուստի և ոչ ոքի չեք պատկանում: Եթե նա ձեզ վերաբերվում է ինչպես իր սեփականության և ցուցաբերում է անհիմն և անիմաստ խանդ, ապա հեռացեք նրանից, նա ձեզ չի հարգում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել