Tert.am-ը գրում է.

Առաջիկա առնվազն 10 տարիների կտրվածքով հայ-թուրքական հարաբերություններում որևէ հեռանկար չեմ տեսնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

«Տարածաշրջանում՝ Սիրիայում լարված վիճակ է, հետևաբար միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է այդտեղ: Այս պայմաններում սպասել, որ մեծ տերությունները որևէ շահագրգռվածություն կցուցաբերեն Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում, իրատեսական չէ: Տարածաշրջանում կոնֆլիկտները լուծելուց հետո գուցե զբաղվեն Հայաստան–Թուրքիա հարաբերություններով, բայց տարածաշրջանի խնդիրներն էլ հեշտլուծելի չեն»,- նկատեց թուրքագետը:

Ինչ վերաբերում է հարաբերությունների կարգավորման հարցում կողմերի շահագրգռվածությանը, Հակոբ Չաքրյանը նշեց, որ Թուրքիան դիվանագիտական հարաբերությունները հաստատման համար 1991–ից նախապայմաններ է ներկայացնում:

Նրա խոսքով՝ այս 27 տարիների ընթացքում Թուրքիայում առնվազն 7-8 կառավարություն փոխվել է, բայց Հայաստանի նկատմամբ դիրքորոշումը չի փոխվել:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց 2009 թվականին ստորագրված հայ-թուրքական արձանագրություններն առոչինչ ճանաչելու մասին՝ հավատարիմ մնալով նախորդ տարի ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայում արած հայտարարությանը, թե 2018-ի գարունը Հայաստանը դիմավորելու է առանց «սին» հայ-թուրքական արձանագրությունների:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել