Յուրաքանչյուր օր, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է 30 աստիճանն ըստ Ցելսիուսի, եգիպտացորենի և սոյայի բույսերը կարող են կորցնել բերքի 5%-ը:

Իրականացված հետազոտությունների համաձայն`գիտնականները բացահայտել են, որ 21-րդ դարի վերջին հացահատիկային մշակաբույսերի`ցորենի, սոյայի, եգիպտացորենի բերքատվությունը կրճատվելու է 50 տոկոսով:

Բերքատվության նման կտրուկ նվազումը կարող է հանգեցնել վերջիններիս գների բարձրացմանը, ինչը կհանգեցնի աղքատ երկրներում սննդամթերքի պակասի:

Սակայն հետազոտողները նշել են, որ ֆերմերները կարող են նվազեցնել կորստի չափերը, եթե բավականաչափ ջուր լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել