Varda-ն այսօր Ինստագրամի իր էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել ու անձնական բնույթի գրառում կատարել՝ պատմելով ծնողների ու նրանց հետ ունեցած իր հարաբերությունների մասին: Varda-ն մասնավորապես գրել է.

«Երեկ ամբողջ օրը մայրիկիս հետ եմ անցկացրել․ գնացել էինք «Ես նիհարում եմ» ֆիլմը դիտելու: Մեզ շատ դուր եկավ այդ կատակերգությունը: Ըստ սյուժեի`գլխավոր հերոսուհին մեծացել է առանց հոր, ինչը հոգեբանական հետք է թողել նրա վրա և, որպես արդյունք, բազմաթիվ բարդույթներ. չէ՞ որ հենց այդպես էլ կա․ ոչ լիարժեք ընտանիքը լուրջ հետք է թողնում երեխայի հետագա կյանքի վրա: Ծնողներս բաժանվել են, երբ ես ընդամենը մեկ տարեկան էի։ Եվ հիշում եմ՝ ինչպես էի բոլոր տոներին հայրիկին սպասում։ Եվ շատ էի հիասթափվում, եթե չէր կարողանում գալ, հիշում եմ, թե որքան ինձ դուր չէին գալիս հորաքույրներս, որոնց մոտ նա ինձ տանում էր... Նա շատ սիրառատ տղամարդ էր, մայրս չկարողացավ դա ընդունել, չնայած նա փորձել էր կոտրել մայրիկին։ Երեկ մայրս պատմեց, թե ինչպես է հայրս դավաճանել իրեն իր իսկ ծննդյան օրը, իր իսկ ընկերուհու հետ, ինչպես նաև, թե ինչպես է մարտի 8-ին, երբ ինձ և մայրիկին դուրս են գրել ծննդատնից, նա գնացել է դա նշելու ու վերադարձել միայն 2 շաբաթ անց... Մայրս նրան շատ բաներ է ներել, բայց արդյունքում մի օր ուղղակի հավաքել է նրա իրերն ու դրել դռան դիմաց։ Այդ օրվանից շատ ժամանակ է անցել, մենք դեռ շփվում ենք ու լավ հարաբերությունների մեջ ենք, բայց ամեն անգամ, երբ հայրս տեսնում կամ լսում է մեր մասին, չի կարողանում արցունքները զսպել։ Նա շատ բաների համար է զղջում, բայց արդեն ոչինչ հետ բերել հնարավոր չէ։

Ինչո՞ւ եմ այս ամենը գրում։ Ուզում եմ հիշեցնել, որ ընտանիքն ամենակարևորն է, պահպանեք այն մարդկանց զգացմունքները, որոնք ձեզ սիրում են, ցավ մի պատճառեք նրանց․ չէ՞ որ դրա համար ստիպված կլինեք վճարել... Իհարկե, նրանք ոչնչի համար չեն զղջում․ չէ՞ որ նրանք ինձ ունեն, բայց մանկության տարիներին ես ՄԵՐ կարիքն ունեի: 

 P.S. Լուսանկարում ես 24 տարեկան եմ»։

28427418_173754216681377_608297996248940544_n

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել