Operativ.am -ը գրում է

Սան Դիեգոյում Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ գեները նույնպես կարող են քնի խանգարումների զարգացման պատճառ դառնալ: Այս մասին հայտնում է Eurekalert-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ գիտնականների հետազոտության հիմք են հանդիսացել ավելի քան 33 հազար ամերիկացի զինծառայողների ԴՆԹ նմուշները: Նրանց բաժանել են խմբերի՝ կախված եվրոպական, աֆրիկական կամ լատինամերիկյան ծագումից:

Նշվում է, որ հետազոտությունը ցուցադրել է անքնության ու մի շարք հիվանդությունների, օրինակ՝ երկրորդ տիպի շաքարային դիաբետի գենետիկական կապը: Եվրոպական ծագմամբ մասնակիցների մոտ նշվել է ուժեղ գենետիկական կապն անքնության և ընկճախտի միջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել