Tert.am-ը գրում է.

Արևմուտքը չի արձագանքի այն հանգամանքին, եթե Սերժ Սարգսյանը 3-րդ անգամ պաշտոնավարի որպես երկրի ղեկավար:

Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Գերմանա-ռուսական ֆորումի գիտական տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Ռարը:

Վերջինս նշեց, որ Արևմուտքն իր խնդիրներն ունի և զբաղված է դրանց լուծմամբ: Ալեքսանդր Ռարի խոսքով՝ Հայաստանում առկա քաղաքական խնդիրները միայն Հայաստանում չեն, նմանատիպ խնդիրները հատուկ են հետխորհրդային երկրներին:

«Հետխորհրդային երկրներում քաղաքական համակարգ չկա: Ամեն ինչ կառուցված է անձերի, կլանների վրա, և գուցե լավ է, որ Հայաստանը փորձեց և շարունակում է ջանքեր գործադրել խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելու համար: Արևմուտքի տեսանկյունից խորհրդարանական կառավարումն ավելի ժողովրդավար է: Ամեն ինչ բարդ է: Ժողովրդի մենթալիտետը, քաղաքացիական հասարակության չկայացվածությունը վկայում են այն մասին, որ հետխորհրդային երկրները դեռ անելիք ունեն՝ քաղաքական մշակույթի ձևավորման համար»,- ասաց Ալեքսանդր Ռարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել