Tert.am-ը գրում է.

2017թ. մարտի 6-ին ականապայթյունային ծանր վիրավորում ստացած ՀՀ ԶՈւ սպա Երվանդ Խաչատրյանին «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից» հատուցում տալու դիմում է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարություն:

ՊՆ-ն առաջարկում է համապատասխան փաստաթղթերը ներկայացնել ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն, այն մասին, թե արդյո՞ք Երվանդ Խաչատրյանի հաշմանդամ դառնալն իր կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք չէ: Այնինչ, այդ փաստաթղթերը կցված են եղել դիմումին: 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երվանդ Խաչատրյանի փաստաբան Նորայր Նորիկյանը: 

«Փետրվարի 19-ին համապատասխան դիմում էինք ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարին՝ հակառակորդի հետ շփման գծում 2017թ. մարտի 6-ին ականապայթյունային ծանր վիրավորում ստացած ՀՀ ԶՈՒ սպա Երվանդ Խաչատրյանի գործով՝ խնդրելով «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով որոշել, որ Ե. Խաչատրյանը հանդիսանում է շահառու և սահմանված կարգով դիմել նույն օրենքով սահմանված կարգով գործող հիմնադրամին՝ փոխհատուցման գումարը Ե. Խաչատրյանի բանկային հաշվին փոխանցելու համար»,-ասաց Նորիկյանը:

Նրա խոսքով՝ դիմումը հիմնավորելու համար ընդգծել են, որ գործի բոլոր հանգամանքների վերլուծությունը հնարավորություն է տալիս հանգելու հետևության, որ դեպքը ունեցել 2017թ. հունվարի 1-ից հետո հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության ընթացքում. դեպքի հետևանքով Ե. Խաչատրյանը ստացել է ծանր մարմնական վնասվածք, որի հետևանքով նրան իրավասու հանձնաժողովի կողմից տրվել է հաշմանդամության 2-րդ խումբ:

«Դիմումին կից նաև նշել ենք, որ Խաչատրյանի հաշմանդամ դառնալն իր կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք չէ, այսինքն՝ Ե. Խաչատրյանը կանխամտածված ձևով որևէ հակաօրինական գործունեություն չի կատարել, չի գնացել ականի վրա պայթել և այլն»,-ասաց Նորիկյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել