Երևանի քաղաքապետի ընտրության քարոզարշավին եմ հետևում. տարբեր իրենց արած ու չարած գործերով հասարակությանը հայտնի թեկնածուներ, մոտավորապես նույն ելույթներ, առանց ժամանակացույցի ծրագրային դրույթներ, մարդկանց անհասկանալի ոգևորություն..., մի խոսքով էնպիսի տպավորություն ա մոտս, որ դասարանի ավագ ենք ընտրում կամ լավագույն դեպքում կուրսի կոմսոմոլի քարտուղար կամ խմբի ավագ:

Ինձ թվում ա, որ մեր հասարակությունը պատրաստ չի ավագանի ընտրելուն` չգիտի` ավագանին ինչ է, ինչ պատասխանատվություն ունի, նույնիսկ ավագանու անդամը չգիտի, թե ինչով պետք է զբաղվի` երեկոյան ինտերնետով կարդում ա Երեւանի ավագանու մասին օրենքը ու համաձայնություն տալիս, քանի որ այն «ոչ մի կուսակցական, քաղաքական կշիռ չունի»: 

Բայց սա էլ կարևոր չի, քանի որ բոլոր առաջադրված կուսակցությունները նույն ֆորմատի մեջ են: Այնուամենայնիվ. մի հարց, որ այսօր շատերին է հետաքրքիր, բայց չգիտես ինչու թեկնածուների հետ հանդիպումների ժամանակ որևէ մեկը չի հարցնում. Այսպես

Ինչու՞ հողօգտագործման վարձակալության պայմանագրերը, որոնց ժամկետները արդեն ավարտվել են, չեն վերակնքվում, փոխարեն ստիպում են գումարները վճարել: Ինչու՞ սեփականաշնորհման գործընթաց տեղի չի ունենում:

Այս մասին որևէ կուսակցության ծրագրում խոսք անգամ չկա: Արդյո՞ք առաջիկա չորս տարիներին շարունակվելու է պետական ռեկետը, քաղաքացիների ձեռքից սեփականության խլելն ու ավերելը, որի ականատեսն էինք նախորդների կառավարման ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել