Էլեկտրական մեքենաների արտադրությամբ զբաղվող Tesla ընկերության սեփականատեր Իլոն Մասկը դիմել է Թրամփին`արգելող տուրքեր սահմանելու չինական ավտոմեքենաների վրա: Այդ մասին հայտնում է The Verge հրատարակչությունը:

«Ընդհանուր առմամբ՝ ես դեմ եմ ներմուծման տուրքերին, սակայն գործող օրենքը բարձացնում է մեր աշխատանքը: Դա նույնն է, թե մասնակցել Օլիմպիական վազքին կապարե կոշիկներով: Օրինակ՝ Չինաստանում ամերիկյան մեքենայից գանձվում է 25 տոկոս տուրք, իսկ Ամերիկայում չինական մեքենայից՝ ընդամենը 2,5 տոկոս, այսինքն՝ տասն անգամ քիչ»,- բացատրել է Մասկը:

Դոնալդ Թրամփը մարտի 8-ին ստորագրել է պողպատե և ալյումինե իրերի ներմուծման մաքսատուրքերի ներդրման մասին փաստաթուղթ: Այդ ապրանքը մատակարարող երկրների համար տուրքերի չափը կազմելու է 25 տոկոս՝ պողպատի և 10 տոկոս՝ ալյումինի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել