ԱՄՆ-ի Ֆլորիդայի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Լորի Մինցը պարզ օրինաչափություն է բացահայտել սեռական կյանքի որակի և քնի տևողության միջև: Նրա հետազոտության արդյունքները հրապարակել է The Conversation-ը:

Մինցն ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ յուրաքանչյուր երրորդ չափահաս ամերիկացին քիչ Է քնում: Ըստ որում տղամարդկանց 31 տոկոսը և կանանց 45 տոկոսը բավարարված չեն իրենց սեռական կյանքով: Հոգեբանը համոզված Է, որ այս ցուցանիշները փոխկապակցված են: Եվ ոչ միայն այն պատճառով, որ մարդիկ քնում և սեքսով են զբաղվում նույն տեղում՝ ննջարանում: Այլ նաև այն պատճառով, որ վատ սեքսը և վատ քունն ունեն նույն պատճառը՝ սթրեսը: Մինցի կարծիքով՝ մարդկանց մոտ գոյություն ունի ինչ-որ «փակ շրջան»:

Լավ սեքսը նպաստում Է լավ քնին: Միաժամանակ վատ սեքսը հանգեցնում Է վատ քնի, որն իր հերթին նվազեցնում Է սեռական ցանկությունը: Հետազոտությունները ցույց են տվել, որ կանանց մոտ քնի ընդամենը մեկ լրացուցիչ ժամը հանգեցրել Է այն բանին, որ 14 տոկոսի մոտ լավ սեքս Է եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել