Tert.am-ը գրում է.

ԱՄՆ կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, համաձայն որի սոցցանցերում ԱՄՆ նախագահի անձնական էջերի հետևորդներին արգելափակելն օրինական է ու չի հակասում Սահմանադրությանը: Այս մասին հայտնում էBloomberg գործակալությունը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ մի շարք օգտատերերի՝ Թրամփի Twitter-յան էջին հասանելիությունը սահմանափակելու վերաբերյալ գործի դատական լսումներն անցել են մարտի ութին:

Կառավարությունը ներկայացնող փաստաբանների կարծիքով՝ նախագահի միկրոբլոգը կարող է նրա պաշտոնական հայտարարությունների հարթակ լինել, իսկ օգտատերերին արգելափակելը նրա անձնական գործն է:

Նշվում է, որ դատական գործը սկսվել է ԱՄՆ «Կոլումբիա» համալսարանի Նայթի անվան ինստիտուտի հայցի հիման վրա: Կազմակերպությունը դատի է տվել նախագահին ու նրա վարչակազմի մի շարք աշխատակիցների յոթ օգտատերերի անունից, որոնք արգելափակվել են Թրամփի կողմից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել