Հնդկաստանում ապրող այս 7-ամյա տղան՝ Պրանշուն, անսովոր հիվանդություն ունի, ինչի պատճառով նրա գլուխը նորմայից շատ ավելի մեծ է, աչքերը նեղ ու երկար են, և դժվարությամբ է կարողանում քայլել։

Հենց նրա տարօրինակ արտաքինի պատճառով կամ ավելի ճիշտ՝ դրա շնորհիվ, գյուղացիներն սկսել են նրան երկրպագել՝ համարելով աստված։ Մարդիկ տղային նմանեցնում են իրենց Գանեշա աստծուն։ Ամեն օր տասնյակ գյուղացիներ են գալիս 7-ամյա տղայի մոտ՝ ստանալու օրհնություն։ Շատերն անգամ պնդում են, որ օրհնություն ստանալուց հետո կատարվել են նրանց ցանկություններն ու երազանքները։

«Ինչպես մյուս գյուղացիները, ես նույնպես երկրպագում եմ նրան։ Նրա թե՛ դեմքը, թե՛ ողջ մարմինը նման է Գանեշա աստծուն։ Նա ամեն օր օրհնում է բազմաթիվ մարդկանց։ Որդիս նաև հաճախում է դպրոց, ուր նրան ծաղիկներով են դիմավորում»,- պատմում է տղայի հայրը։

Երբ Պրանշուն մեկ տարեկան էր, ծնողները նրան տարան հիվանդանոց՝ հասկանալու, թե ինչ խնդիր ունի երեխան։ Հետազոտելուց հետո բժիշկներին չհաջողվեց հասկանալ երեխայի տարօրինակ տեսքի պատճառը։ Հենց դրանից հետո էլ բոլորն սկսեցին կարծել, որ նա աստված է և լույս աշխարհ է եկել, որպեսզի իր օրհնությունը տարածի գյուղում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել