Ներկայացնում ենք շատ համեղ և գեղեցիկ շոկոլադե տորթ՝ առանց ալյուրի, խմորի, ձվի:

Սերուցքը պետք է բավականաչափ յուղոտ լինի, շոկոլադը՝ դառը:

Շոկոլադե տորթ՝ առանց թխելու

Բաղադրիչները հիմքի համար՝

  • 250 գ բիսկվիթային բլիթներ
  • 200 գ դառը շոկոլադ
  • 1/2 բաժակ եփած խտացրած կաթ
  • 1/2 բաժակ սերուցք (38% յուղայնությամբ)

Բաղադրիչները մուսի համար՝

  • 500 մլ սերուցք (38% յուղայնությամբ)
  • 1 փաթեթ (80 գ) լուծվող վանիլային պուդինգ
  • 2 ճ/գ եփած խտացրած կաթ

Բաղադրիչները գլազուրի համար՝

  • 150 գ դառը շոկոլադ
  • 150 մլ սերուցք (38% յուղայնությամբ)
  • 50 գ կարագ

Պատրաստումը՝

1. Կաթսայի մեջ խառնիր շոկոլադը, կարագը, եփած խտացրած կաթը և սերուցքը: Դիր կրակի վրա, մշտապես խառնիր, մինչև համասեռ զանգված ստացվի:

Կաթսան կրակի վրայից վերցրու, մի քիչ սառած շոկոլադե զանգվածին ավելացրու ոչ շատ մանրացված բլիթները:

2. 24 սմ տրամագծով հանվող ձևամանի հատակին պերգամենտ դիր:

Բլիթներով շոկոլադե զանգվածը լցրու ձևամանի մեջ և հարթեցրու:

3. Խտացրած կաթով մուս պատրաստիր․ խառնիր, հարիր սերուցքը և լուծվող պուդինգը: Վերջում խտացրած կաթ ավելացրու:

4. Մուսը լցրու հիմքի վրա, հարթեցրու: Տորթը մեկ ժամով սառցարանը դիր:

5. Գլազուրի համար հալեցու շոկոլադը և կարագը, ավելացրու սերուցքը, խառնելով հասցրու համասեռ վիճակի: Սառեցրու մինչև սենյակային ջերմաստիճան և լցրու մուսի վրա: Տորթը սառնարան դիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել