«Մեր տեղեկություններով՝ այս օրերին Սամվել Ալեքսանյանը հեռահար պլան է մշակում յուր եղբորորդի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պատանի ղեկավար, թաղի խնդիրներից անտեղյակ Արտակ Ալեքսանյանին Երևանի փոխքաղաքապետ, ապագայի ծրագրերում էլ՝ քաղաքապետի ընտրություններում քա­ղաքապետ դարձնելու մասով: Ծրագր­վում է, որ Արտակ Ալեքսանյանը մինչ քաղաքապետ «դառնալը» կզբաղեցնի Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի պաշտոնը, որը ևս Ալեքսանյանի կադրն է, նախկինում Մալաթիայի թա­ղապետ է աշխատել: «Նյու-Բժեժինսկի» Սամվել Ալեքսանյանի մտքում Դավիթ Օհանյանը պետք է զբաղեցնի փոխնա­խարարի պաշտոն՝ որևէ նախարարու­թյունում, կամ էլ դառնա Շենգավիթի թաղապետ (Լիմինդրովիչը վաղուց է աչք դրել իր ընտրատարածքի մաս դարձած թաղի վրա), իսկ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ կդառնա Արտակ Ալեքսանյա­նի տեղակալ, վարչական շրջանի կադա­ստրի պետի որդի Վալերի Մանվելյանը:

Իսկ ինչու ոչ փոխթաղապետ, Կորյուն Նահապետյանի որդի Արթուրը՝ հարցրինք թաղապետարանի մեր աղբյուրին: «Պա­րոն Ալեքսանյանն առանձնապես ոգևորված չէ Կորյունի որդու տարբերակով, համ էլ Մանվելյանենք պապոնց-պապ իրենց հարևանն ու հարազատն են»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել