Ֆրանսիացի երկարակյաց Ժաննա Կալմանը համարվում է պատմության մեջ ամենածեր մարդը, որ եղել է աշխարհի վրա: Նա կատակով ասում էր, որ իր երկարակյացության գաղտնիքը ծխախոտին և կարմիր գինուն հավատարիմ մնալու մեջ է:

Բայց իրոք այս կինն ամբողջ կյանքում օգտագործել է այն, ինչը բժիշկներն արգելում են երկար ապրելու համար: Նա մահացավ 122 տարեկանում, բայց ծխում էր, խմում էր, նախաճաշին միայն սուրճ էր խմում, շատ էր օգտագործում կարմիր միս և շաքար:

Նրա մասին անգամ ֆիլմ է նկարահանվել՝ «Ժամանակի տիրուհին» անվանումով:

Նա ամեն առավոտ արթնանալուց հետո աղոթում էր, հետո մարմնամարզություն անում, առանց օգնության լոգանք ընդունում, պատրաստում ընթրիքին՝ տավարի միս, որ համադրում էր ծխախոտի և գինու հետ: Նրան մի քանի անգամ հետազոտել են տարբեր տարիքում և հայտարարել, որ կինը լիովին սթափ է մտածում, ֆիզիկապես առողջ է և շատ շարժուն:

Նա մահացավ 122 տարեկանում, որից մեկ տարի առաջ էր թողել ծխելը, քանի որ աչքերի վիրահատությունից հետո լավ չէր տեսնում և չէր կարողանում վառել ծխախոտը, իսկ խնդրել ուրիշին ամաչում էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել