28-ամյա ուսանողուհի Շանինա Այսոմը երեք տարի առաջ ալերգիկ ռեակցիա ունեցավ, որից հետո նրա մոտ տարօրինակ բան հայտնաբերվեց: Նրա մաշկի վրա մազերի փոխարեն սկսեցին եղունգներ աճել: Կինը պատված է մանր փշերով: Գլխին նա ստիպված է կեղծամ կրել: Բժիշկները չեն հասկանում, թե նրա հետ ինչ է տեղի ունենում:

Ասթմայի պատճառով նա սկսել էր ստերոիդներ ընդունել, որից հետո նրա մարմինը միանգամից սկսել էր քոր գալ ու ծակծկել: Բժիշկները հասկացել էին, որ մաշկի վրա գոյացությունները եղունգներ են: Նրա համար շատ դժվար է տեղաշարժվելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել