168.am-ը գրում է

Ֆրանսիայում Handicap International ընկերությունը, որն օգնում է սահմանափակ հնարավորություններով մարդկանց, անցկացրել է ակցիա՝ պրոթեզներ հագցնելով Միլոսյան Վեներայի արձանի պատճենին, որը կանգնեցված է Լուվրի, որտեղ պահվում է բնօրինակը, մոտ գտնվող՝ մետրոյի կայարանում:

Ակցիայի նպատակն է 3D-տպագրության միջոցով պատրաստված արդի պրոթեզների տարածումը, որոնք անհրաժեշտ են շուրջ 100 միլիոն մարդու, հաղորդել է AFP-ն: Նշվում է, որ բացի Միլոսյան Վեներայից, «վերջույթներ» են հայտնվել փարիզյան մի շարք այլ արձանների, այդ թվում՝ Մոնսո զբոսայգու եւ Թյուիլրիի այգու քանդակների համար: Ընկերությունն արդեն պրոթեզներ է ուղարկել մի քանի երկրներ, այդ թվում՝ Սիրիա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել