Life.panorama.am-ը գրում է.

Կանանց միջազգային տոնի առթիվ Life.panorama.am-ը զրուցել է երգիչ, դերասան Գոշի հետ, ով մեզ հետ զրույցում պատմել է իր մանկական առաջին սիրո, դրա դրսևորման և սիրելի աղջկա համար կատարած իր համարձակ քայլի մասին :

Վերհիշելով տվյալ քայլը՝ Գոշը նկատեց, որ եթե այսօր երիտասարդ տղաները չեն բարդույթավորվում իրենց սիրելիներին ծաղիկներ նվիրել, ապա տարիներ առաջ այդպես չէր. «Տարիներ առաջ, երբ սովորում էի 4-րդ դասարանում, սիրահարված էի մի աղջկա, ում համար, կարող եմ ասել, որ այն տարիների համեմատ բավական համարձակ քայլ եմ արել»,- պատմեց Գոշը:

Իսկ թե ի՞նչ համարձակ քայլի մասին է խոսքը, երգիչը մանրամասնեց. «Դպրոցում ես միակ տղան էի, ով համարձակվեց բոլորի աչքի առաջ ծաղիկներ նվիրել իր սիրելի աղջկան»,- նկատեց Գոշը՝ շարունակելով. «Այնքան էի սիրահարված, որ անգամ հաշվի չառա ուսուցիչների և մյուս աշակերտների ներկայությունը: Դպրոցի միջանցքում պարզապես մոտեցա նրան և սեր խոստովանեցի՝ նվիրելով նրան ծաղիկներ: Հաշվի առնելով նրա շփոթված պահվածքը՝ կարող եմ վստահ ասել, որ անակնկալը ստացված էր, և ամեն ինչ եղավ այնպես, ինչպես նախօրոք որոշել էի»,- ասաց Գոշը:

Վերջինիս խոսքով՝ այս քայլը, սակայն, ունեցել է նաև բացասական հետևանքներ, սակայն ոչ թե տվյալ աղջկա, այլ՝ նրա համադասարանցիների կողմից. «Աղջիկը, ում ես սիրահարված էի, սովորում էր մեր զուգահեռ դասարանում: Չեմ կարող ասել, որ նա անտարբեր էր իմ հանդեպ: Դրա մասին էր վկայում նրա վերաբերմունքը՝ ուղղված ինձ և իմ այդ քայլին, որից նա բավական ոգևորվել էր: Սակայն որքան լավ ավարտ ունեցավ իմ և նրա շփումը, նույնքան ոչ հաճելի դեպքեր տեղի ունեցան հետագայում»,- նշեց Գոշը՝ հավելելով. «Այդ աղջկա դասարանի տղաները հետո եկան և պատիվ պահանջեցին ինձանից, ինչը, անշուշտ, չէր կարող առանց վիճաբանության, իսկ հետո նաև ծեծկռտուքի անցնել: Բայց նշեմ, որ ամեն բան լավ ավարտ ունեցավ, նույնիսկ հետագայում իմ և այդ տղաների միջև շփում սկսվեց: Այսպես ասած՝ «տղայական» իրավիճակ, որը հետագայում հարթվեց և պարզաբանվեց»,- ժպտալով պատմեց Գոշը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել