Տղամարդիկ մշտապես բողոքում են, որ կանանց հասկանալը դժվար է, անգամ անհնար: Սակայն գործնականում ամեն բան շատ պարզ է և հստակ:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում այն, թե ինչ են իսկապես ուզում կանայք:

#1 Նրան իր անունով դիմեք

Ապացուցված է, որ յուրաքանչյուր մարդու համար իր ականջին ամենահաճո բառը սեփական անվան հնչողությունն է: Դե իսկ կանանց համար առավել հաճելի է, երբ իր անունը տալիս է սիրելին:

#2 Մի ուշացեք ժամադրություններից

Այս երևույթը տհաճ է անգամ տղամարդկանց համար, իսկ կանայք էլ ավելի են դրանից իրենց վատ զգում: Տպավորություն է ստեղծվում, որ նա ձեզ համար անկարևոր է:

#3 Պահեք ձեր խոստումները

Կամ էլ մի տվեք խոստումներ, որոնք չեք կարող պահել:

#4 Լսեք նրան

Սա շատ կարևոր է: Կնոջ համար կարևոր է իմանալ, որ կողքի տղամարդը հասկանում է իրեն, պատրաստ է լսել և աջակցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել