Tert.am-ը գրում է.

Ռուսաստանցիների ավելի քան 60 տոկոսը նախագահական ընտրություններին մասնակցելու պարագայում իր ձայնը պատրաստ է տալ գործող նախագահ Վլադիմիր Պուտինին, այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով «Հասարակական կարծիք» հիմնադրամի անցկացրած սոցիալական հարցման արդյունքները։


Հարցվածների 64 տոկոսն ասել է, որ պատրաստ է քվեարկել Պուտինի օգտին, 6.6 տոկոսն աջակցում է թեկնածուներից Վլադիմիր Ժիրինովսկիին, Պավել Գրուդինինին իր ձայնը տալ պատրաստ է հարցվածների 6.5 տոկոսը, Քսենիա Սոբչակին՝ 1.2 տոկոսը: Հարցվածների 0.7 տոկոսն ասել է, որ ընտրությունների գնալու դեպքում կքվեարկեր Գրիգորի Յավլինսկիի, 0.2  տոկոսը՝ Սերգեյ Բաբուրինի և Բորիս Տիտովի, իսկ 0.1 տոկոսը՝ Մաքսիմ Սուրայկինի օգտին:

Հարցվածների 6.2 տոկոսն էլ նշել է, որ քվեարկության չի գնա, իսկ 13.3 տոկոսն էլ պարզապես դժվարացել է պատասխանել հարցին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել