Ներկայացնում ենք կարևոր խորհուրդներ, որոնք կարող են կյանք փրկել:
Քաղցկեղի նշանները վաղ փուլերում
Ահա, թե իսրայելցի բժիշկներն ինչ են խորհուրդ տալիս անել յուրաքնաչյուրին, ով ուզում է երկար և առողջ ապրել:
1. 40 տարեկանից հետո պետք է արյան ընդհանուր հետազոտություն անցնել, որը կարող է պարզել լուրջ խնդրի առկայությունը:
2. 50-ն անց տղամարդիկ պետք է ամեն տարի շագանակագեղձի հետազոտություն անցնեն:
3. 40 տարեկանից հետո կանայք գոնե 2 տարին մեկ պետք է կանխարգելիչ մամոգրաֆիա անեն, տարին մեկ անգամ գինեկոլոգի այցելեն և ամեն տարի մամոլոգի մոտ խորհրդակցության գնան: Կարևոր է նաև պապիլոմա վիրուսի առկայության ստուգումը:
4. 50 տարեկանից սկսած տղամարդիկ և կանայք պետք է ամեն տարի գաստրոսկոպիա և կոլոնոսկոպիա անցնեն:
5. Եթե ժառանգական պատմության մեջ ուռուցքային հիվանդություններ կան, պետք է գենետիկայի մասնագետի խորհրդատվությանը դիմել:
6. Ամեն տարի այցելեք մաշկաբանի՝ պարզելու, թե արդյոք մաշկի վրա կասկածելի նորագոյացություններ չկան:
Պետք է շատ ուշադիր լինել սեփական մարմնի ազդանշանների նկատմամբ: Փորկապությունը, կղանքի որակի ցանկացած փոփոխություն, զուգարանի թղթի վրա արյան հետքերը, խտացումը կնոջ կրծքում, մաշկի վրա բնածին բծերի առաջացումը և արագ աճն ազդանշաններ են, որոնք պետք է ստիպեն անհապաղ բժշկի դիմել: