«Ապագա կառավարության կազմը գնալով ավելի որոշակի է դառնում: Հայտնի է, թե ով է զբաղեցնելու վարչապետի, առաջին փոխվարչապետի, այժմ նաև փոխվարչապետի պաշտոնը: «Ժամանակի» տեղե­կություններով՝ այդ պաշտոնը կզբաղեցնի նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը:
Նկատենք, որ Գևորգյանն արդեն երկու անգամ զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոն, առաջին անգամ, երբ Սերժ Սարգսյանը նոր էր ստանձնել նախագահի պաշտո­նը և ևս մեկ անգամ 2014թ. Հովիկ Աբրահամյանի կառավա­րությունում: Մնում է պարզել, թե ով է լինելու երկրորդ փոխվարչապետը, իսկ դա շատ բանով կախված է այն հանգամանքից, թե արդյոք «Ծառուկյան» դաշին­քը մաս կկազմի՞ նոր կառավարությանը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել