«Մեր տեղեկություններով՝ առաջիկայում տեղի ունենա­լիք Գերագույն հոգևոր խորհրդի նիստում քննարկվելու է նաև հակառակորդի գնդակից զոհված Գրիգոր Եղոյանի հոգեհանգիստն Ախուրյանի եկեղեցում թույլ չտալու հարցը: Հիշեց­նենք՝ զինվորի դին նախ թույլ չտվեցին դնել եկե­ղեցում, հետո հուղարկավորվեց ոչ թե հոգևոր, այլ քաղաքացիական ծիսակարգով՝ մկրտված չլինե­լու պատճառով:

 

Ըստ մեր աղբյուրի՝ եկեղեցու քա­հանան, որը մեծ փորձառություն չունի, փորձել է զգուշավոր լինել, և քանի որ Գրիգորը երկար տարիներ Հայաստանում չի ապրել (Ռուսաստանում է եղել), տեղյակ է պահել Շիրակի թեմի առաջնորդին: Վերջինս ասել է՝ ինչ եք խորացել, զինվոր է, քաղա­քացիական կարգ կատարեք: Հոգևոր խորհրդում քննարկվելու է ընդհանրապես մոտեցումը, թե նման դեպքերում ինչպես պետք է վարվել: Բանն այն է, որ հայր Զաքարիայի «Երկու հարյուր հարց մկրտության մասին» գրքում գրվում է, որ մարդն անգամ կարող է մկրտվել մահվանից հետո, եթե կենդանության օրոք դեմ չի եղել մկրտվելուն, սա­կայն ինչ-ինչ պատճառով չի կարողացել»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել