21-ամյա Էվիտա Դելմունդոն Մալայզիայից է: Նա տառապում է հազվադեպ հիվանդությամբ, որի զարգացման պատճառը բժիշկներն այդպես էլ չկարողացան բացատրել: Նրա ամբողջ մարմինը պատված է խալերով, դպրոցում նրան շատ հաճախ հրեշ էին անվանում, բայց վիրավորանքները նրան չեն խանգարել պահել ինքնավստահությունը և մոդել դառնալ:

«Ինձ համար շատ դժվար էր, դպրոցում ինձ ծաղրում էին, անվանումներ տալիս: Ես լրիվ մենակ էի»: Նա ցանկացել է վիրահատել խալերը, բայց բժիկները դա վտանգավոր են համարել: 2017 թվականին նա մասնակցել է գեղեցկության մրցույթի, բայց դուրս չի եկել եզրափակիչ:

Հիմա նա վառ պատկերներ է հրապարակում Instagram-ում և բացահայտում իր պատմությունը: Լուսանկարներում նա չի ամաչում ցույց տալ իրեն առանց դիմահարդարման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել