Aysor.am-ը գրում է.

Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն առվազն տարօրինակ է համարում որոշ գործիչների կամ լրատվամիջոցների գնահատականը, թե իբր ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հարցազրույցում առկա մտքերը կամ ամբողջական հարցազրույցը ներկայացվում է որպես Հայաստանի իշխանությունների հասցեին խիստ մեղադրանք կամ խիստ քննադատություն։

«Ես կարծում եմ, որ առնվազն նման գնահատական հնչեցնողները կամ հարցազրույցը չեն կարդացել, կամ էլ իրականությունն ընկալելու հետ կապված միգուցե ունեն այլ պատկերացումներ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց նա։

Էդուարդ Շարմազանվն ընդգծեց՝ որպեսզի մերկապարանոց չհնչի իր ասածը, կոնկրետ ասում է՝ ԱՄՆ դեսպանի հարցազրույցը, որպես ԱԺ նախագահի տեղակալ, դիտարկում է գործընկեր պետության դեսպանի խոսք, որտեղ կա թե՛ առողջ քննադատություն, թե՛ դրական գնահատական ՀՀ իշխանությունների իրականացրած աշխատանքին ու հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման վերաբերյալ։

ԱԺ փոխնախագահը հարցազրույցից մի քանի կետ է առանձնացրել։

«Դեսպանն ի՞նչ է ասում, ասում է՝ մենք ունենք բազմաթիվ ձեռքբերումներ, ասում է, որ երեք տարիների ընթացքում Հայաստանում ավելացել են ամերիկյան ներդրումները, միայն անցյալ տարվա ընթացքում առևտրաշրջանառությունը Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև 35 տոկոսով ավելացել է, երկրորդ՝ խոսելով ներդրումների մասին՝ դեսպանն ասում է, որ վերջին տարիների ընթացքում Միացյալ Նահանգները Հայաստանում իրականացրել է երեք խոշոր ներդրումային ծրագիր, որոնցից երկուսը իրականացվել է երեք տարիների ընթացքում, դեսպանն իր խոսքում հենց նշում է, որ ներդրումային միջավայրը լավացել է ու առնվազն խոսել նրա մասին, որ դեսպանը ասում է, թե ներդրումները կտրուկ նվազել են, սա ոչ այլ ինչ է, քան իրականությունից կտրված գնահատական», - նշեց Էդուարդ Շարմազանովը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել